Անդամներ

ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 27-ին Կամոյի շրջանի Բատիկյան գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գանձակ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը և անցել մանկավարժական աշխատանքի։ Զուգահեռ զբաղվել է գրական աշխատանքով։ Բազմիցս տպագրվել է «Գարուն» ամսագրում և հանրապետական մամուլում։ Այժմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչության պետի տեղակալն է։ […]

Կարդալ ավելին

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀԳՄ անդամ 1987թ. Ծնվել է 1948թ. մայիսի 16-ին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ Հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը (1989-91թթ.)։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ. Մաշտոց […]

Կարդալ ավելին

ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1991 թ. Ծնվել է 1959 թ. փետրվարի 3-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է ՀԳՄ-ի թարգմանական բաժնում որպես թարգմանիչ-ռե‎ֆերենտ (1981-90 թթ.), ինչպես նաև «Նաիրի» հրատարակչության թարգմանչական բաժնում որպես խմբագիր (1990-94 թթ.)։ Անգլերեն է դասավանդում ԵՊՀ ռոմանագերմանական ‎ֆակուլտետում (1994 թ.-ից)։ Միաժամանակ ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս […]

Կարդալ ավելին

ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

  Բանաստեղծ, մանկագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1956 թ. հունիսի 28-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Եղել է Հայհամերգի մենակատար ասմունքող։ Աշխատել է «Նորք» երիտասարդական և «Սփյուռք» թատրոններում։ Աշխատում է «Ծիծեռնակ» ամսագրում։ Նկարիչների միության պատվավոր անդամ է։ Հեղինակ է 7 գրքի։ ԵՐԿԵՐ 1. Խելացի թագավորը, Եր., 2013։ 2. Ո՞վ է ամպը, Եր., […]

Կարդալ ավելին

ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Արձակագիր, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1946թ. նոյեմբերի 1-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը, ապա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյում, հրատարակչություններում («Արևիկ», «Անահիտ»), հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մամուլում և հանդեսներում (Կահիրե «Արև»)։ […]

Կարդալ ավելին

ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 10-ին, Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնություն)։ 1953 թ. տեղափոխվել է հայրենիք։ Ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» և այլ ամսագրերում: Մեկ տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել և հրատարակվել են օտար լեզուներով: Արցախյան պատերազմի վետերան է, եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին […]

Կարդալ ավելին

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Դրամատուրգ, երգիծաբան, ՀԳՄ անդամ 2000 թ. Ծնվել է 1950թ. հունվարի 9-ին, Կիրովական քաղաքում (այժմ`ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը: Եղել է Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակական-քաղաքական թերթը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, բելոռուսերեն, բուլղարերեն, […]

Կարդալ ավելին

ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1976 թ. Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ‎ֆակուլտետը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում (1995-2003 թթ.)։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, ինչպես նաև «Գրական թերթում» (2004) որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև որպես գլխավոր խմբագիր (2005-2012 թթ.)։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։ […]

Կարդալ ավելին

ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1989 թ. Ծնվել է 1952 թ. Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ «Շիրակ» թերթի խմբագիրն է։ Հրատարակել է բանաստեղծական 21 ժողովածու: Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ուկրաիներեն։ ԵՐԿԵՐ 1. Սրբազան լեռնաշխարհ, Եր., 2013։ 2. Խաղաղ գետահովիտ, խռով լեռնահովիտ, Եր., 2011։ 3. Աշխարհի հուրիներին, Եր., 2008։ […]

Կարդալ ավելին

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1959 թ. փետրվարի 25-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտը: Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում: Հայաստանում և արտերկրում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ, թարգմանություններ, բանաստեղծություններ և պատմվածքներ: «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է […]

Կարդալ ավելին