Անդամներ

ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 22-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՆԳ համակարգում և տրանսպորտի ոլորտում ։ Ընտանիքով բնակվել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում, աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում, նախ որպես ուսուցիչ, ապա տնօրեն, որից հետո վերադարձել է Երևան, որտեղ բնակվում է մինչև օրս։ ԵՐԿԵՐ […]

Կարդալ ավելին

ՌԱՖԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1984 թ. Ծնվել է 1936 թ. հունվարի 5-ին, Թա¬լի¬նի շրջա¬նի Միջ¬նա¬ձոր գյու¬ղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավար¬տել է Երևա¬նի Խ. Աբովյանի անվան պե¬տա¬կան ման¬կա¬վար¬ժա¬կան ինս¬տի¬տու¬տի բա-նա¬սի¬րա¬կան ֆա¬կուլ¬տե¬տը։ Աշխատել է դպրո¬ցում որ¬պես հա¬յոց լեզ¬վի և գրականութ¬յան ու¬սու¬ցիչ, շրջա¬նա¬յին թեր¬թում՝ խմբագ¬րի տեղակալ (1964-72 թթ.), իսկ հե¬տո՝ շուրջ քսան տա¬րի ե¬ղել է Ար¬մա¬վի¬րի շրջա¬նա¬յին […]

Կարդալ ավելին

ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, արձակագիր, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1947 թ. սեպտեմբերի 20-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ‎‎ֆակուլտետը։ 1974-1996 թթ.՝  ՀՀ ԳԱԱ  հրատարակչության խմբագիր, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 2000 թ.-ից ՀՀ Ազգային Ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր […]

Կարդալ ավելին

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, առակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1970թ. Ծնվել է 1934 թ. հուլիսի 7-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հեռուստա-ռադիոպետկոմում, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ վարելով պատասխանատու պաշտոններ, եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի խմբագիրը (1984-93 թթ.), «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը։ Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, այդ թվում՝ մանկական ժողովածուներ։ 28 […]

Կարդալ ավելին

ՌՈԶԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, ՀԳՄ անդամ 2007թ. Ծնվել է 1949 թ. ապրիլի 17-ին, Լենինական քաղաքում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է Տարտուի (Էստոնիա) պետհամալսարանի բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում, Հեղինակային իրավունքների կոմիտեում որպես խորհրդական, դասավանդել հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտերկրյա մամուլում, թարգմանվել են ռուսերեն։ ԵՐԿԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1961թ. ապրիլի 2-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում։ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի «Եղեգան փող» գրական թերթի գլխավոր խմբագիրն է: Թարգմանվել է իտալերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն: ԵՐԿԵՐ 1. Բառ-աղջիկ, Եր., 2011։ 2. ԺՏ […]

Կարդալ ավելին

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, լրագրող, ՀԳՄ անդամ 1982 թ. Ծնվել է 1952 թ. օգոստոսի 11-ին, Աշտարակի շրջանի Աշնակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, հեռուստառադիոպետկոմի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և բաժնի վարիչ, «Ծիծեռնակ» (1977-1986), «Գարուն» (1986-1994 թթ.) ամսագրերում։ Հիմնադրել և խմբագրում է «Մարզաշխարհ» թերթը (1993 […]

Կարդալ ավելին

ՌՈՄԱՆՈՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, արվեստաբան, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1939թ. մայիսի 5–ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: ԵՊՀ-ում (1972-ից) և Երևանի 12 բուհերում դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն, գրականության տեսություն, գեղագիտություն, մշակութաբանություն, հայ մշակույթի պատմություն, հայ քննադատական մտքի պատմություն, հռետորական արվեստ, ոճագիտություն և այլ առարկաներ: […]

Կարդալ ավելին

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀԳՄ անդամ 1968թ.. Ծնվել է 1939թ. մայիսի 1-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ Սովորել է նաև Մոսկվայում՝ բարձրագույն սցենարական դասընթացներում։ Աշխատել է գրական մամուլում, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, եղել է «Սովետական գրող» հրատարակչության և «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, Ազգային ժողովի պատգամավոր։ Ներկայում «Նորք» ամսագրի տնօրենն է։ Նրա սցենարներով «Հայֆիլմը» նկարահանել […]

Կարդալ ավելին

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

  Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, ՀԳՄ անդամ 1978 թ. Ծնվել է 1934 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ‎ֆակուլտետը, Ս. Օբրազցովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի կենտրոնական պետական տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, Հայաստանի հեռուստատեսա-ստուդիայում որպես ռեժիսոր, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Հովհ. Թումանյանի անվան պետական […]

Կարդալ ավելին