Անդամներ

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2011 թ. Ծնվել է 1985 թ. փետրվարի 5-ին։ Սովորել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ Առաջին անգամ տպագրվել է «Գրեթերթ»¬ում (2006 թ.), ապա՝ «Գարուն», «Ինքնագիր», «Գրանիշ» ամսագրերում, «Գրական թերթ»¬ում։ Աշխատում է «Գրական թերթ»¬ի խմբագրությունում։ ԵՐԿԵՐ 1. Անկախին սպասելիս, Եր., 2012։ 2. Կանաչ տետր, Եր., 2007։ ՊԱՐԳԵՎՆԵՐ 1. 2012 թ. «Անկախին սպասելիս» ժողովածուի համար […]

Կարդալ ավելին

ՆԱՏԱԼՅԱ ԳՈՆՉԱՐ

Գրականագետ, թարգմանչուհի, բան. գիտ. թեկնածու, դոցենտ , ՀԳՄ անդամ 1967 թ. Ծնվել է 1937 թ. դեկտեմբերի 27-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսական բաժինը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, ապա՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնում իբրև գրաքննադատության և գրական կապերի բաժնի վարիչ։ Դասախոսել է ԵՊՀ-ում, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի […]

Կարդալ ավելին

ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1961 թ. հունիսի 18-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր)։ Ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը։ Աշխատում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, որպես տնտեսագիտության տեսության դասախոս։ Նրա պատմվածքներն ու վիպակները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում, ինչպես նաև տարբեր գրական ալմանախներում։ ԵՐԿԵՐ 1. Շների համաստեղությունը, Եր., 2012։ 2. […]

Կարդալ ավելին

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թարգմանիչ, լեզվաբան, գրականագետ, դոցենտ, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1935թ. նոյեմբերի 25-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը և մինչև օրս դասախոսում է նույն ֆակուլտետում (1961 թ.-ից)։ Հեղինակ է 90-ից ավելի մասնագիտական աշխատությունների։ Համահեղինակ է ռուսաց լեզվի բուհական դասագրքի՝ գրված հայկական ֆակուլտետների համար։ Մասնակցել է ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների միջազգային ասոցիացիայի կոնգրեսներին։ […]

Կարդալ ավելին

ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1987թ. Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, ՀԳՄ Գրական ֆոնդի նախագահ։ Այժմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է (1997-ից)։ Հանրապետական […]

Կարդալ ավելին

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1985թ. Ծնվել է 1937 թ. հունիսի 12-ին, ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1994 թ.-ից ռուսալեզու «Էլիտարնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիրն է։ Բազմաթիվ բանաստեղծությունների, էսսեների, պատմվածքների հեղինակ է, որոնք տպագրվել են հայկական և արտասահմանյան թերթերում և ամսագրերում։ ԵՐԿԵՐ 1. ՀՈջչՏՐպվՌպ ՊցւՈ, Եր., 2013։ 2. […]

Կարդալ ավելին

ՆԵԼՍՈՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1952 թ. հունվարի 1-ին, Էջմիածին քաղաքում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ Սովորել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում և ԽՍՀՄ Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Աշխատել է ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։ Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս […]

Կարդալ ավելին

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1999թ. Ծնվել է 1960թ. հունիսի 1-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Երևանի համալսարան» թերթում։ Նրա բանաստեղծությունները հրապարակվել են հանրապետական պարբերական մամուլում, մի շարք ժողովածուներում և ալմանախներում, հաղորդվել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Վերջին տարիներին հանրապետական մամուլում հրապարակվել են հայ մշակութային, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անցուդարձերին և հրատապ […]

Կարդալ ավելին

ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 23-ին, Մեղրու շրջանի Մեղրի քաղաքում (այժմ՝ Սյունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։ Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն։ ԵՐԿԵՐ 1. Վայրիվերումների բացատ, Եր., 2013։ 2. Փոքր քաղաքի մեծ պատմություններ, Եր., […]

Կարդալ ավելին

ՆԻՆԱ ՋԱՂԻՆՅԱՆ

Թարգմանչուհի, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1953թ. նոյեմբերի 18-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր): Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետը։ Աշխատում է Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) օտար լեզուների ամբիոնում՝ որպես անգլերեն լեզվի ավագ դասախոս: IREX կազմակերպության գիտամանկավարժական բարեփոխումների շրջանակներում գործող […]

Կարդալ ավելին