Անդամներ

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1976թ. Ծնվել է 1928թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Թարգմանել է ավելի քան 50 անուն գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմեր։ Աշխատակցել է հայաստանյան գրական հանդեսներին։ Զբաղվել է մանկապատանեկան գրականության պրոպագանդայով, պետական հեռուստատեսությամբ վարել «Գրքեր ձեզ համար» […]

Կարդալ ավելին

ԱՄԱՐԻԿԵ ՍԱՐԴԱՐ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1992թ. Ծնվել է 1935թ. փետրվարի 8-ին, Արագածի շրջանի Սիփան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հայպետռադիոյի քրդական հաղորդումների բաժնում։ «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի քուրդ մտավորականության խորհրդի վարչության նախագահն է։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ Ստեղծագործում է քրդերեն։ Նրա որոշ […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1955 թ. մայիսի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, գրական մամուլում («Արար», «Արտասահմանյան գրականություն», «Գրական թերթ»)։ Այժմ որպես սցենարիստ աշխատում է Հայաստանի պետական ‎‎ֆիլհարմոնիայում։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հայաստանյան և արտերկրյա մամուլում։ ԵՐԿԵՐ 2. Լույսի փողհարներ, Եր., 1991։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից) 1. […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Արձակագիր, սցենարիստ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 14-ին, Ապարանում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Աշխատել է Ապարանի կենտրոնական գրադարանում, ապա «Հայֆիլմ» կինոստուդիայում (1989- 2006 թթ.): 2006-ից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի սցենարական բաժնում` որպես ավագ խմբագիր: Նրա սցենարներով […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Թարգմանչուհի, բանաստեղծուհի, գրականագետ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1979թ. օգոստոսի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի ազատ հումանիտար համալսարանի ընդհանուր լեզվաբանության, հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրության և Մոսկվայի պատհամալսարանի լրագրության ֆակուլտետները։ Աշխատել է մի շարք թերթերում: Այժմ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռուս և համաշխարհային գրականության ամբիոնի ավագ դասախոս է։ Նրա բազմաթիվ թարգմանությունները տպագրվել են «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ» ամսագրում։ […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ՝ 2002թ. Ծնվել է 1952թ. փետրվարի 9-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ՀԿԿ Կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Աշխատել է դպրոցում, մամուլում («Հրազդան», «Երեկոյան Երևան», «Պիոներ»), ապա՝ ՀԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեում։ Աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմում (1992 թ.)՝ որպես գլխավոր մասնագետ-խմբագիր։ Նրա ստեղծագործությունները՝ գրված […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

Դերասանուհի, արձակագիր, լրագրող, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1998թ.   Ծնվել է 1947թ. օգոստոսի 21-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։  Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1967-90թթ.)։ Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությամբ խաղացել է մոտ 100 գլխավոր դեր։  Նկարահանվել է “Հայֆիլմ” (Սոֆի “Ատամնաբույժն արևելյան” (1981),  Վասիլիսա, “Հատակում” (1986) և այլն), “Մոսֆիլմ” (Լաուրա “Ո՞վ է թակում դուռս” (1982), […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1955 թ. հուլիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ‎ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնի բանահյուսության բաժնում, «Առավոտ» օրաթերթում, «Իրավունք» հրատարակչությունում։ Հեղինակ է մշակութաբանական, ազգագրական, բնագիտական և թարգմանչական արվեստին վերաբերող ավելի քան 100 հոդվածների, որոնք […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծուհի, դաշնակահար, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1946 թ. ապրիլի 1-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Աշխատել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի և մանկավարժության ‎‎‎ֆակուլտետի նվագարանների ամբիոնում որպես դասախոս։ Բանաստեղծությունների բազմաթիվ շարքեր տպագրվել են Հայաստանում և արտերկրյա տարբեր ամսագրերում ու թերթերում։ ԵՐԿԵՐ 1. Ողջույն, գոյություն, ես եմ տերը քո գոյության, […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ (ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՊԱՐՍԱՄՅԱՆ)

Բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ1975թ. Ծնվել է 1947թ. օգոստոսի 8-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա՝ ՀԳՄ «Գրական թերթ»-ում։ Դասախոսել է (1993-2004 թթ.) Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Նրա գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարիա Ցվետաևայի առաջին […]

Կարդալ ավելին