Անդամներ

ՄԵՐԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1947 թ. հուլիսի 22-ին, Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի իսպաներենի և ‎ֆրանսերենի (երեկոյան) բաժինը, ինչպես նաև ուսանել է Մեխիկոյի ինքնավար համալսարանի գարնան, ամռան և աշնան դասընթացներում՝ ուսումնասիրելով արդի իսպանական, մինչիսպանական և լատինամերիկյան գրականություն։ Աշխատել է […]

Կարդալ ավելին

ՄԻՔԱՅԵԼ ԱԲԱՋՅԱՆՑ

Արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2003թ. Ծնվել է 1970թ. ապրիլի 4-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը։ Նրա պատմվածքները և թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում։ Կատարում է թարգմանություններ ժամանակակից հայ գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության անդամ է։ ԵՐԿԵՐ * 1. Դիմանկար, Եր., 2010 2. Ճերմակ աշտարակ, […]

Կարդալ ավելին

ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1938թ. փետրվարի 20-ին, Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Լենինգրադի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ապա՝ Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։ Տպագրվել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Միքայել Ախտյանը թարգմանել է վրաց մի շարք լավագույն բանաստեղծների ստեղծագործություններից։ Բնակվում […]

Կարդալ ավելին

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1977 թ. ապրիլի 3-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի գեղարվեստական ‎ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, «Հայ զինվոր», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում։ Նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական գրական մամուլում։ Աշխատում է «Նովոստի Արմենիա» տեղեկատվական կայքում։ […]

Կարդալ ավելին

ՄՐԱԶԵ ՋԱՄԱԼ

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1945 թ. Ալագյազի շրջանի Ղոնդախսազ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ռյա-Թազա) գյուղում։ Աշխատում է “Ռյա-Թազա” թերթի խմբագրությունում որպես լրագրող։ Նրա հոդվածները տպագրվել են “Ռյա-Թազա” քրդական թերթում (Երևան), ինչպես նաև հայաստանյան և արտերկրյան քրդական մամուլում (“Ախինա վալետ”, “Քուրդիսյան ռապորտ” (Մոսկվա), իսկ բանաստեղվությունները՝ հայաստանյան և արտերկրյա քրդական ալմանախներում։ Նրա […]

Կարդալ ավելին

ՅԱԿՈՎ ԽԱՉԻԿՅԱՆ

Գրականագետ, փիլիսոփա, գեղագետ, փիլ. գիտ. դոկտոր, գեղագիտության պրո‎ֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, չորս ակադեմիաների իսկական անդամ, ՀԳՄ անդամ 1971 թ. Ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին, Ստեփանավան քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, սովորել է ասպիրանտուրայում։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և […]

Կարդալ ավելին

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1968թ. Ծնվել է 1937թ. հուլիսի 22–ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Մոսկվայի Մ. Գորկու անվան ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացների ունկնդիր (1971-73թթ.)։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայի գրականության և արվեստի բաժնի խմբագրությունում որպես խմբագիր, ինչպես նաև «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական […]

Կարդալ ավելին

ՆԱԶԱՐԵԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Բանաստեղծ, առակագիր, ՀԳՄ անդամ 1983թ. Ծնվել է 1939թ. դեկտեմբերի 2-ին, Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում (Վրաստան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, այնուհետև՝ տնօրեն։ Կրում է նաև «Ջավախք Սևան» գրական անունը։ Հեղինակ է շուրջ 20 գրքի։ ԵՐԿԵՐ 1. Ընտիր երկեր, […]

Կարդալ ավելին

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Բանաստեղծուհի, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1974 թ. օգոստոսի 5, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Դասախոսել է Հրաչյա Աճառյան համալսարանում (2003-2010 թթ.), եղել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատու։ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի […]

Կարդալ ավելին

ՆԱՆԵ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1999թ. Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 7-ին, Արտաշատում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Աշխատել է որպես մանկական նյարդաբան։ Եղել է «Մշակ» մշակութային թերթի խմբագիրը։ Բանաստեղծական շարքերով հաճախ հանդես է գալիս թերթերում և ամսագրերում։ 2010 թ.-ից խմբագրում և հրատարակում է «Լապտերիկ» մանկապատանեկան հանդեսը։ Նկարիչների միության պատվավոր անդամ է։ ԵՐԿԵՐ […]

Կարդալ ավելին