Անդամներ

ՀԱՅԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1973 թ-ի հուլիսի 8-ին Ալավերդի քաղաքում (ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայ-վրացական բանասիրության ֆակուլտետը և Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: Հայ-վրացական և հայ-լիտվական գրական կապերի ուսումնասիրությանը նվիրված նրա հոդվածներն ու թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում: ԵՐԿԵՐ 1. Հայաստանը Կոնստանտինե Գամսախուրդիայի ստեղծագործություններում […]

Կարդալ ավելին

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գրականագետ, էպոսագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1982 թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ասպիրանտուրան։ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս է, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող։ Աշխատում է նաև “Շողակաթ” հեռուստաընկերությունում որպես սցենարիստ, խմբագիր և լրագրող։ Հեղինակ է մշակութային, հոգևոր-կրոնական բնույթի մի շարք տեսաֆիլմերի։ “Թեմա” հաղորդաշարի […]

Կարդալ ավելին

ՀԱՅԿԱԶ ԽՆԿՈՅԱՆ (ԴԵՐՋԱՆ)

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1951 թ. փետրվարի 5-ին, Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ 1984 թվականից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Աշխատել է տարբեր ուսումնական հաստատություններում։ ԵՐԿԵՐ 1. Աշնանա ձայն, Եր., 2012։ 2. Միջօրե, Եր., 2008։ 3. Արևագալ, Եր., 2004։ 4. Նախանշան, Եր., 1992։ Հասցե՝ […]

Կարդալ ավելին

ՀԱՍՄԻԿ ԴԱՐՅԱՆ

Բանաստեղծուհի, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ՀՍՍՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նրա բանաստեղծությունները և գրականագիտական հոդվածները, գրախոսությունները տպագրվել են մանկապատանեկան, երիտասարդական, գրական-գեղարվեստական, ուսանողական և գրական մամուլում («Կանչ», «Առագաստ», «Օրրան», «Գրական թերթ», «Հանդես ամենօրյա», «Սովետական մանկավարժ» և այլն)։ ԵՐԿԵՐ […]

Կարդալ ավելին

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1987 թ. մարտի 7-ին, Երևանում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Կովկասի ինստիտուտի լրագրության բաժինը: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, այդ թվում` «Գրանիշ» և «Հետք» ինտերնետային կայքերում։ Պարբերաբար մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների […]

Կարդալ ավելին

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2011 թ. Ծնվել է 1990 թ. հունվարի 18-ին, Երևանում։ Ավարտել է “Էրեբունի” պետական բժշկական քոլեջը՝ դեղագործ, ապա ԵՊԳԱ-ն՝  հագուստի մոդելավորողի մասնագիտությամբ։ Թարգմանվել է ռուսերեն և անգլերեն։ Տպագրվել է հայկական և ռուսական գրական մամուլում և անթոլոգիաներում։   ԵՐԿԵՐ Երբ մենք չաղոթեցինք, Եր., 2010։   ՊԱՐԳԵՎՆԵՐ 2013 թ. արժանացել է Կազանի (ՌԴ) քաղաքապետի “Աստղային […]

Կարդալ ավելին

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1948 թ. փետրվարի 17-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է նույն ինստիտուտի հայոց լեզվի և միջնադարյան գրականության բաժնում (1976-2006 թթ.)։ Եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը (1992-2011 թթ.)։ Հեղինակ է […]

Կարդալ ավելին

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1976թ. Ծնվել է 1940թ. օգոստոսի 31-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի դասախոս է, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության բաժնի վարիչ։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են անգլերեն, […]

Կարդալ ավելին

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1967թ. նոյեմբերի 29-ին Ղափանի շրջանի Լեռնաձոր գուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ): Ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ‎ֆակուլտետը, ուսանել լրագրություն ԵՊՀ-ում և անգլերեն` Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀԳՄ միջազգային գրական կապերի բաժնի ղեկավարն է (2012 թ.-ից)։ Հոդվածները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում և ամսագրերում։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, […]

Կարդալ ավելին

ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1957 թ. մարտի 2-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։ Ընդունվել է ՆԳ համակարգ, միաժամանակ սովորել միլիցիայի դպրոցում, որն ավարտելուց հետո նշանակվել է Երևանի ՆԳ պահպանության բաժին՝ որպես սպա, եղել է դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, Երևանի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչ։ Միլիցիայի հատուկ գումարտակի կազմում մասնակցել է […]

Կարդալ ավելին