Անդամներ

ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1937 թ. հունվարի 6-ին, Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է շրջթերթում, «Գիտելիք» և գրքասերների ընկերություններում։ Ղեկավարել է Իջևանի Տ. Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը, հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են […]

Կարդալ ավելին

ԺԱՆՆԱ (Կարինե) ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1961 թ. հուլիսի 20-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ` ՀՀ Արմավիրի մարզ)։ Ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը և Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ Հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական և մանկական ժողովածուների, ինչպես նաև տասնյակ երգերի։ ԵՐԿԵՐ 1. Թագավորն ու ծերունին, Եր., 2013։ […]

Կարդալ ավելին

ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ԲՀԳ միջազգային ակադեմիայի անդամ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը` ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է Երևանի պետհամալսարանի ասպիրանտուրան: Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում  («Գեղարվեստաթատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և Ճարտարագիտական համալսարաններում.) : Աշխատել է Երևանի մասնագիտական կողմնորոշման կենտրոնում […]

Կարդալ ավելին

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1942թ. մայիսի 24-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ԵՊՀ ասպիրանտուրան։ Աշխատում է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնում (1969թ.-ից)։ ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահն է (2000թ.-ից)։ Հեղինակ է 12 գրքի, դպրոցական դասագրքերի […]

Կարդալ ավելին

ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 2007թ. Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 14-ին, Իջևանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ՊԵՏՄԱՏ-ի համակարգում։ Այժմ «Հայէլեկտրամեքառ» ԲԲԸ-ի նախագահն է, «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիրը (2006 թ.-ից)։ 24 գրքի հեղինակ է։ ԵՐԿԵՐ 1. Դյուցազնապատում (Զորավար Անդրանիկ), Եր., 2010։ 2. Նամակ […]

Կարդալ ավելին

ԻՐԻՆԱ (ԻՐԱԻԴԱ) ԿԱՐՈՒՄՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1971 թ. Ծնվել է 1932 թ. ապրիլի 18-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Որպես խմբագիր աշխատել է «Հայպետհրատ» («Նաիրի») հրատարակչությունում (1956-ից)։ Ավելի քան 30 թարգմանական գրքի հեղինակ է՝ հայերենից ռուսերեն, ինչպես նաև անգլերենից հայերեն և ռուսերեն։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից ռուսերեն) 6. Կոստան Զարյան, Անցորդը և նրա ուղին, […]

Կարդալ ավելին

ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1951 թ. օգոստոսի 25-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հրատարակչությունում, հանրային ռադիոյում, ինչպես նաև Անանիա Շիրակացի համալսարանում։ Հայաստանի ժուռնալիստների միության, Ժուռնալիստների միջազգային միության, Ին‎ֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ է։ Արևմտահայերենից արևելահայերեն է փոխադրել Քեմալ Յալչընի «Սիրտս քեզնով […]

Կարդալ ավելին

ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1950 թ. օգոստոսի 12-ին, Ալավերդու շրջանի Օձուն գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկումը: Ավելի քան երեք տասնամյակ աշխատել է քաղաքի կերպարվեստի թանգարանում որպես գիտաշխատող: Եղել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյի Կիրովականի բաժանմունքի ներկայացուցիչ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար (2003-ից)։ Այժմ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենն է (2006-ից): […]

Կարդալ ավելին

ԼԵՈՆԻԴ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ

Թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1953 թ. հունիսի 12-ին, ԽՍՀՄ Բլագովեշչենսկ քաղաքում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է ԵՊՀ ռամանագերմանական բանասիրության ‎ֆակուլտետը։ Աշխատել է հեռուստառադիոպետկոմում, Հայաստանի գրողների միությունում, ՀՀ կառավարությունում։ Թարգմանում է անգլերենից և ռուսերենից։ Վ. Սարոյանի ստեղծագործություններից կատարված թարգմանություններն ընդգրկվել են Սարոյանի քառահատոր ժողովածուի 3-րդ և 4-րդ հատորներում (Եր., 1988, 1991 թթ.), իսկ […]

Կարդալ ավելին

ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 1986 թ. Ծնվել է 1949 թ. հունիսի 15-ին, Կամոյում (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացները: Աշխատել է մամուլում, եղել հանրապետական ռադիոյի սեփական թղթակիցը Սևանի ավազանում, «Ավանգարդ» թերթի արվեստի ու գրականության բաժնի վարիչը: Հանրապետական գրական մամուլում պարբերաբար […]

Կարդալ ավելին