Անդամներ

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 6-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է զանգվածային լրատվամիջոցներում («Գրական թերթ», «Երեկոյան Երևան»), եղել է «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության խմբագիր (1980-1990 թթ.), ՀԿԿ Կենտկոմի «Հայաստան» հրատարակչության (1991-1998թթ.), Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն (1998-2011թթ.), ինչպես նաև «Հոգևոր հայրենիք» մշակութային ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիր: Հարյուրից […]

Կարդալ ավելին

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1959թ. մարտի 31-ին, Արարատի շրջանի Չանախչի գյուղում (այժմ` ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն)։ Սովորել է Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, Երևանի հաշվապահական տեխնիկումում, Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանում: 17 տարի երաժիշտ-մանկավարժ է աշխատել գյուղի մանկապարտեզում և դպրոցում: ԵՐԿԵՐ 1. Անմեռ երգեհոն, Եր., 2013։ 2. Լույսի մեղեդի, Եր., 2009։ […]

Կարդալ ավելին

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծուհի, արվեստաբան, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1981 թ. մայիսի 7-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ արվեստաբանության բաժինը։ Աշխատել է «Օրրան» թերթում, «Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոն»-ում։ Այժմ աշխատում է մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող հայ-իտալական միջպետական ծրագրի շրջանակներում որպես լեզվական հարցերով պատասխանատու, թարգմանչուհի։ Տպագրվել է հանրապետական […]

Կարդալ ավելին

ԴԻԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին, Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերեն լեզվի տեսության ամբիոնում (1984թ.-ից)՝ դասավանդելով անգլերեն լեզու և գեղարվեստական թարգմանության հմտություններ։ Հայ և օտարալեզու մամուլում տպագրվել են նրա մի շարք պատմվածքները, […]

Կարդալ ավելին

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՇԱԹԻՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1978թ. Ծնվել է 1945թ. հոկտեմբերի 26-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ Աշխատել է ՀԳՄ ապարատում, այժմ՝ ՀԳՄ «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ» ամսագրում։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից) 1. Միքայել Շաթիրյան, Արծաթե դար (1-2 հատորներ), Մոսկվա, 1991, 1987։ 2. Վահագն Գրիգորյան, Ադամամութ, Մոսկվա, 1988։ 3. Ալվարդ Պետրոսյան, Մարդու տունը, Եր., 1987։ 4. […]

Կարդալ ավելին

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1940թ. փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում։ […]

Կարդալ ավելին

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

  Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1980թ. Ծնվել է 1933 թ. նոյեմբերի 16-ին, Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասախոսում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Մասնակցել է գրականության պատմության և տեսության տարբեր հարցերին վերաբերող մեկ տասնյակ կոլեկտիվ մենագրությունների ստեղծման […]

Կարդալ ավելին

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1991թ. Ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 20-ին Ալավերդու շրջանի Արդվի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Գրական մամուլում տպագրվել են նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։ Գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության անդամ է։ ԵՐԿԵՐ 1. Կավե աշտարակ, Եր., 2012։ 2. Ճամփաբաժան, Եր., 2006։ 3. Ցայգածաղիկ, Եր., […]

Կարդալ ավելին

ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, նկարիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1957 թ., փետրվարի 17-ին, Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ‎ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Ինստիտուտն ավարտելուց հետո մինչ օրս աշխատում է որպես մանկավարժ և լրագրող։ Կատարել է բազմաթիվ գրողների […]

Կարդալ ավելին

ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ (ԱՐՇԱԼՈՒՅՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ)

Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1937 թ. հուլիսի 14-ին, Երևանում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ-ի քարտարանում և Երևանի թիվ 150 միջնակարգ (ռուսական) դպրոցում որպես ուսուցչուհի։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետական գրական և պարբերական մամուլում։ 8 գրքի հեղինակ է։   ԵՐԿԵՐ Ընտրյալն եմ երգի, 1-4 հատորներ, Եր., 2014, 2010, […]

Կարդալ ավելին