80-րդ հանգրվանը

000

Հայաստանի գրողների միության 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել «80-րդ հանգրվանը» խորագրով գիրք ժամանակագրությունը: Գիրքը բացվում է ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի խոսքով: Ժամանակագրության կազմողներ Հեղինե Նազարյանն ու Կարինե Մեսրոպյանն իրենց ժամանակագրությունը սկսել են 1921թ. դեկտեմբերի 15-ից: Այդ օրը Երևանում ստեղծվեց Հայաստանի գրական անդրանիկ կազմակերպությունը` «Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը»: Ժամանակագրության վերջին հանգրվանը այս տարվա հունիսն է, գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացած երիտասարդ գրողների 12-րդ համաժողովի մասին տեղեկատվությամբ: Այս գրքույկը հիրավի հանրագիտարանային արժեք է ներկայացնում, 80-ամյա ժամանակահատվածի մեջ տեղավորելով հայ գրական կյանքի նշանակալի երևույթներն ու իրադարձությունները: