ՀԳՄ նախագահի կոչը

«Հայաստանի գրողների միության և գրական հասարակության անունից շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար: Ինչպես ասում են՝ «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
Կոչ ենք անում Թուրքիային չպայքարել արդարության դեմ: Հատկապես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին եմ ուղղում կոչս, որը Բաքվում արել է «Որտեղ ահաբեկչություն, այնտեղ՝ հայ» արտահայտությունը: Պարզունակ կլինի հակադարձել՝ «Որտեղ թուրք, այնտեղ՝ սպանդ», որովհետև այս մասին աշխարհը գիտեր և հիմա ևս տեսնում է Իրաքում, Սիրիայում…»

ՀԳՄ նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյան