Սույն թվականի ապրիլի 17-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն հրատարակության շնորհանդեսը բրիտանացի հրատարակիչներ՝ Թոնի Ուորդի և Անժել Ջերմանի մասնակցությամբ:
Բացման խոսքով ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը գնահատեց Ռազմիկ Դավոյանի դերը մեր պոեզիայում և կարևորեց տարբեր լեզուներով հայ բանաստեղծությունը թարգմանելու իրողությունը:
«ժամանակակից պոեզիան թարգմանվում է տարբեր լեզուներով, և դա փաստում է , որ մենք ունենք ժամանակակից բարձր պոեզիա», -շեշտեց ՀԳՄ նախագահը:
Ելույթ ունեցավ պոեմի թարգմանչուհի Արմինե Թամրազյանը, վերջինս ընթերցեց պոեմից հայերեն ու անգլերեն հատվածներ:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաև բրիտանացի հրատարակիչները և արձակագիր Անուշ Ասլիբեկյանը:
Ռազմիկ Դավոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և կարդաց հատված Ռեքվիեմից: