2019թ.-ին Ակտոբե քաղաքում(Ղազախստանի Հանրապետություն) ՀԳՄ-ի և Ակտոբեի հայ համայնքի ղեկավար Հարություն Միքայելյանի նախաձեռնությամբ՝ ղազախերեն լույս է տեսել հայ պոեզիայի անթոլոգիա, որտեղ տեղ են գտել Գ. Նարեկացու, Ն. Քուչակի, Սայաթ-Նովայի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի և Պ. Սևակի ստեղծագործություններից:

Հայ բանաստեղծների ստեղծագործությունները ղազախերեն թարգմանել է Ղազախստանում հայտնի բանաստեղծ, միջազգային գրական մրցանակների դափնեկիր Երտայ Աշիկբայևը:

Գրքի առաջաբանում տեղ են գտել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Ղազախստանի գրողների միության նախագահ Ուլիկբեկ Եսդաուլետի խոսքերը, իսկ որպես վերջաբան՝ գրախոսություն թարգմանության մասին:

Գրքի հրատարակումը իրականացվել է Ղազախստանի Հանրապետության Ակտուբինսկի երկրամասում՝ ՀՀ պատվավոր կոնսուլ, «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Հայկ Տերտերյանի , Ղազախստանում ՀՀ դեսպանատան, ինչպես նաև Ղազախստանի գրողների միության Ակտուբինսկի բաժանմունքի հովանավորությամբ: