Գրքերի շնորհանդես

Հոկտեմբերի 10-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ«Թագավորական հեքիաթ»(4 հեղինակ՝ Անուշ Վարդանյան, Օլգա Դարյան, Սոնյա Ստրալեցկիենե և Սուսաննա Հովհաննիսյան) և արձակագիր, բանաստեղծ Սաթենիկ Ղազարյանի «Արկած+ Արկած» գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան Անուշ Վարդանյանը(բանաստեղծ, մանկագիր), Սուրեն Մուրադյանը(բանաստեղծ),Արտեմ Հարությունյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Նորայր Ղազարյանը(գրականագետ) և ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Զեմֆիրա Մկրտչյանը:
Երաժշտական ելույթով հանդես եկավ բանաստեղծ, երգահան Արսեն Համբարյանը: