ՀՔԾ ֊ում` Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը հույս է տալիս մարտի 1֊ի արյունահեղության մեղավորների լրիվ պատկերը վերջապես տեսնելու իրենց արժանի տեղում։
Մարտի 1֊ի լիարժեք բացահայտումը ուղիղ ճանապարհ է դեպի հոկտեմբերի 27֊ի ոճրագործության կազմակերպիչների,հովանավորների ,
դրդողների առայժմ մթով վարագուրված թավուտը։
Այս տարիներին գրողներից ոմանք բազմիցս նշել են` անմեղ արյան վրա կգայթեն մեղավորները, ովքեր անսասան են թվում։
Այս ծանր թեման արծարծել եմ 99թ.֊ից Վազգեն Սարգսյանին նվիրված բանաստեղծություններում, իմ հոդվածներում ,《Հետախուզվող ծաղիկը》պիեսում (կրտսեր տղայիս որպես մարտի1֊ի ցույցերի ակտիվ դերակատարում ունեցող` տնից տարան ոստիկանություն և ԱԱԾ` գործ հարուցելով վրան) և իմ 《Է》ժողովածուի 《Մի’ սպանաներ》շարքում։
Արտաքո թավշյա հեղափոխությունը կոշտ և ծակծկող աստառ ունի մեղավորների հանդեպ, այլ կերպ չէր կարող լինել》…
Էդվարդ Միլիտոնյան