2013 թվականի ապրիլի 16-ից 20-ը Հայաստանում անց կացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը

banner

2013 թվականի ապրիլի 16-ից 20-ը Հայաստանում անց կացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում էր 100 բանաստեղծ աշխարհի 30 երկրից: Հայաստանի մշակույթի նախարարության և Գրողների միության նախաձեռնած այս ծրագիրը բաղակացած էր մի շարք միջոցառումներից` ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ տարբեր քաղաքներում, շրջագայություն տեսարժան վայրերով և անմիջական շփումներ: Փառատոնը ճանաչողության սահմաններն ընդլայնելու հնարավորություն էր և օտարազգի, և հայ մասնակիցների համար:
Մասնակցում են՝
Լևոն Անանյան` Հայաստանի գրողների միության նախագահ,
Արթուր Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ,
Արման Դավթյան (Նուռ)` դիզայներ,
փառատոնի մասնակիցներ` Դավիթ Մաթևոսյան, Գոհար Գլստյան, Մերուժան Հարությունյան, Սամվել Մարգարյան, Հերմինե Նավասարդյան (Հայաստան), Բարբարա Պոգաչնիկ (Սլովենիա), Ալան Ուայթհորն (Կանադա), Սերգեյ Գրաբար (Ուկրաինա), Վիկա Չեմբարցևա, (Մոլդովա), Աթաոլ Բեհրամօղլու (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանի (Իտալիա), Ղադեր Թրավաթ Փուր (Իրան), Մարիուս Չելարու (Ռումինիա), Ադոնիս (Սիրիա)