ՖԵԼԻՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ
18.11.2014
Արձակագիր, ՀԳՄ անդամ 1971 թ.
Ծնվել է 1939 թ. մարտի 14-ին Ալավերդու շրջանի Օձուն գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Վախճանվել է 28. 12. 2015 թ.
Ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը։ Աշխատել է “Լոռի” շրջանային թերթում, եղել հանրապետական ռադիոյի սեփական թղթակիցը Թումանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Սովորել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Հիմնադրել է (1990 թ.) “Գրական Լոռի” պարբերականը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և լիտվերեն։
11 գրքի հեղինակ է։
ԵՐԿԵՐ
- Օտարը (վեպ), Եր., 2014։
- 53 թվականից հետո (վեպ), Եր., 2010։
- Մարդ մնալու դժվարությունը (վեպ, պատմվածքներ) , Եր., 20..։
- 49 թվականը (վեպ) , Եր., 2005։
- Հանգույց (վեպ) , Եր., 2002։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
- 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության “Գրիգոր Նարեկացի” հուշամեդալի։
- 2009 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
- 2009 թ. արժանացել է ՀԳՄ “Գրական վաստակի համար” մեդալի։
- 2008 թ. արժանացել է “Հայ դպրություն” ՀԿ-ի “Մեսրոպ Մաշտոց” մեդալի։
- “53 թվականից հետո” գիրքն արժանացել է “Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ” մրցանակի։
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի
Սարահարթ թաղ. 2/7 բ շենք, բն. 6
հեռ.՝ բն. 3-20-65, բջջ. 077 54 02 42