ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արձակագիր, դոցենտ ՀԳՄ անդամ 2002թ.
Ծնվել է 1955թ. հունվարի 30-ին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Աշխատել է հայաստանյան մամուլում («Պիոներ կանչ», «Սովետական դպրոց», «Դպրություն»)։ Այժմ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է հարյուրավոր ակնարկների, հրապարակախոսական հոդվածների։ Հայաստանի ժուռնալիստների միության և Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության անդամ է։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ԱՄՆ-ում, Լիբանանում, Հարավսլավիայում։
Հեղինակ է շուրջ 15 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Մարիամ Իշխանուհի (գեղարվեստական, վավերագրական էսսե), Եր., 2012։
2. Յոթ զրույց ամենակարևորի մասին, Եր., 2010,
3. Մեր կյանքի ժամանակը (հրապարակախոսություն), Եր., 2007։
4. Պատմություն հին ու նոր օրերի, Եր., 2006։
5. Ճակատագրի ճամփաներով, Եր., 2006։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
2. 2010 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման։
3. 1998թ. «Ինձ տուր քո ցավը» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի։
4.1985թ. «Ճակատագիր» հրապարակախոսական շարքի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակի։

Հասցե՝ Երևան 100, Մայիսի 9-ի 51/1, բն. 40
Հեռ.՝ բն. 44-98-27 աշխ. 52-74-92, բջջ. 091 40 22 86