ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 1989թ.

Ծնվել է 1944թ. հունվարի 17-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայկական հանրագիտարանում, «Լույս» հրատարակչությունում, Մամուլի պետական կոմիտեում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Դասախոսել է (1992-2001 թթ.) մայրաքաղաքի մի շարք բուհերում, ինչպես նաև աշխատել Արաբկիրի թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնում որպես գլխավոր մասնագետ։ Հեղինակ է 500-ից ավելի հոդվածների։ Այժմ դասախոսում է Երևանի Մշակույթի համալսարանում։ Կազմել և հրատարակել է հայ դասական գրողների (Գ. Զոհրապ, Դ. Դեմիրճյան, Ավ. Իսահակյան, Ե. Չարենց) ժողովածուները։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են մամուլում։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Հյուր եղիր ինձ, Տեր, Եր., 2011։
2. Անավարտ տաճար, Եր., 2006։
3. Մանկական հանդես, Եր., 2006։
4. Երկունք լույսի, Եր., 1990։
5. Առագաստն իմ մեջ, Եր., 1988։

Հասցե՝ Երևան 25, Այգեստան 9, շենք 37/1,
հեռ. բն. 57-65-80, բջջ. 094 81 18 69