Տերյանական օրեր Գանձայում

Հունիսի 21-ին հայ գրական մտքի հանգրվանը դարձյալ Գանձան էր: Տերյանական օրերի շրջանակում բանաստեղծի ծննդավայրում էին գրողներ, մշակույթի տարբեր բնագավառի ներկայացուցիչներ, գրասեր հասարակայնություն, ինչպես նաև Գանձայի գրեթե ողջ բնակչությունը: Անընդհատ հնչում էր հայ մեծ բանաստեղծի պոեզիան, որը ընդմիջվում էր ազգային երգով ու պարով: Ներկա էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը, <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքից պատվիրակություն (Անդրանիկ Կարապետյան, Հակոբ Մուշ, Հարություն Սարգսյան, Մնացական Մուրադյան) և այլք:

Միջոցառման կազմակերպիչներից ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն իր խոսքում նշեց հանճարեղ բանաստեղծի հասարակական-քաղաքական գործունեության և  հայ-վրացական բարեկամության մեջ նրա մեծ ավանդի մասին:

Օրը եզրափակվեց աղ ու հացի պատիվն իմացող ջավախեցու հյուրասիրությամբ: