ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1989թ.

Ծնվել է 1950թ. հուլիսի 20-ին, Երևանում։
Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում՝ կազմակերպելով հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում։ 1988թ. ղարաբաղյան շարժման սկզբին մեկնել է Արցախ մեծ հիդրոերկրաբանական և անտառագիտական արշավախմբի կազմում որպես հնագետ։ Այժմ ՀՀ ԳԱԱ աշխարհագրական ընկերության անձնագիտական արշավախմբի պետն է։ Մոտ 16 փաստավավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է և ռեժիսոր (ֆիլմերի մի մասը նվիրված է արցախյան ազատամարտին)։ Առաջին անգամ տպագրվել է 1968թ.։ Նրա պատմվածքները, վիպակները, հոդվածները, թարգմանությունները տպագրվել են հանրապետության պարբերական և գրական մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Լիտերատուրնայա Արմենիա»)։ Հեղինակ է 3 պիեսների, թարգմանել է նաև պիեսներ, որոնք բեմադրվել են Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների թատրոններում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, լիտվերեն։
Նրա սցենարներով և տեքստերով ներկայումս նկարահանվում է երկու ‎ֆիլմաշար՝ «Հայրենիքս Հայաստան», «Հայկ» կինոստուդիա։

ԵՐԿԵՐ

1. Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում (հեքիաթ), Եր., 2004։
2. Լուսնի հեքիաթները, Եր.,1999։
3. Արքայադրամ (վեպ), Եր.,1995։
4. Փնտրողների արշավանքը (վիպակ), Եր.,1980։
5. Երգ սիրո (սովետական ժողովուրդների սիրո պոեզիայի անթոլոգիա, 2-րդ հատոր), Մոսկվա, 1972։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1995թ. «Արքայադրամ» վեպը Կանադայում արժանացել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» մրցանակի։

Հասցե՝ Երևան 28, Կիևյան 5, բն. 106
հեռ. բն. 27-36-65, բջջ. 077 28 74 80