ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, ՀԳՄ անդամ 1988թ.

Ծնվել է 1942թ. դեկտեմբերի 9-ին, Ղուկասյանի շրջանի Թավշուտ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։
Աշխատել է Աշոցքի շրջանային «Գարուն» թերթում։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հանրապետության գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։
Հեղինակ է 7 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Իմ դրախտը հորինած, Եր., 2013
2. Թևավոր սերեր, Եր., 2010։
3. Ցավի շատրվաններ, Եր., 2004։
4. Ուրիշ մի աշխարհ, Եր., 1989։
5. Կանաչ գույնը, Եր., 1980։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2016 թ. ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ արժանացել է «Երախտագիտություն» մեդալի:
2. 2013 թ. արժանացել է ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի։
3. 2012 թ. արժանացել է «Նարցիս» ամսագրի գրական մրցանակի։
4. 2009 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:
5. «Ապրենք մինչև գարուն» ակնարկի համար արժանացել է «Ավանգարդի» «Ոսկե գրիչ» մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Թավշուտ
հեռ.՝ բջջ. 094 68 54 31