ՎԱԶԳԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2013 թ.
Ծնվել է 1947 թ. հունիսի 20-ին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան՝ նույն ինստիտուտում աշխատելով մինչև այսօր (1973 թ.-ից)։ Եղել է նաև նույն ինստիտուտի տնօրեն (2011-2013 թթ.), այժմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչը։ Հեղինակ է մեկուկես տասնյակից ավելի գրքերի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, հարյուրից ավելի գիտական հոդվածների՝ հայերեն և այլ լեզուներով։

ԵՐԿԵՐ

1. Հովհան Միմիկոնյան, Տարոնի պատմության լեզուն և ոճը, Եր., 2013։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003։
2. Ս. Գրիգոր Լուսաորիչ, Յաճախապատում ճառեր, Թեհրան, 2003։
3. Հովհաննես Օձնեցի, Երկեր, Եր., 1998։
4. Տոն մեր սուրբ թարգմանիչների, Ս. Էջմիածին, 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ»-ի։
3. 2003 թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ «Պատվոգրի»։

Հասցե՝ Երևան 48, 16-րդ թաղամաս, շենք 45, բն. 29
Հեռ.՝ բն. 35-12-61, բջջ. 093 71 66 83