ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1943 թ. մարտի 29-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ օտար լեզուների ‎‎ֆակուլտետի ֆրանսերեն բաժինը։ Որպես թարգմանիչ, խմբագիր, տերմինաբան աշխատել է ԱՕԿՍ-ում, ՀՀ ԳԱԱ լեզվի և արևելագիտության ինստիտուտներում, ինչպես նաև «Ազգ», «Երկիր» օրաթերթերում։ Նրա թարգմանությունները (անգլերենից, ‎ֆրանսերենից) տպագրվել են հանրապետական գրական մամուլում («Գրական թերթ», «Գարուն», «Նարցիս», «Արտասահման գրականություն», «Անդին»)։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Բանք, ասք, խոսք… (Խոկմունք), ասույթներ, Եր., 2014։
2. 333 ասույթ, Եր., 2010։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Միշել Ուելբեք, Տարրական մասնիկները (վեպ), Եր., 2014։

Հասցե՝ Երևան 78, Մարգարյան 23/15
հեռ.՝ բն. 34-25-86, բջջ. 095 07 97 06