ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1971թ.

Ծնվել է 1930թ. փետրվարի 17-ին, Երևանում։ Վախճանվել է 16.05.2016թ.
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Եղել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ Լուսավորության և ժողովրդական կրթության նախարար (1973-1988թթ.)։ Այժմ ԵՊՀ ռեկտորատի խորհրդականն է։ Գրական, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել մամուլում։ Հրատարակվել են ավելի քան 150 հոդվածներ, որոնք վերաբերում են ռուս-հայկական գրական կապերին, ռուս գրականության, լեզվի, գեղարվեստական թարգմանության, կրթության հարցերին։

ԵՐԿԵՐ

1. Լջ տՐՏՔսՏչՏ, ժթձ, ժ., 2006
2. ԺցՎօ Տ ոօսՏՎԴ ժՐ. 2002.
3. ՄՑՐՌւՌ Ս տՏՐՑՐպՑցԴ ժՐ. 1999.
4. ՀցրրՍՈÿ սՌՑպՐՈՑցՐՈ (ցփպովՌՍՌ Պսÿ ՈՐՎÿվրՍՏռ ՔՍՏսօ Պսÿ 8Դ9Դ10 ՍսՈրրՏՉ)Դ ժՐ. 1984.
5. Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան, Եր., 1975։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման։
2. 2000 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
3. 1988 թ. արժանացել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչման։

Հասցե՝ Երևան 25, Մոսկովյան 21, բն. 15,
հեռ. բն. 58-97-40։