ՍԱՐԳԻՍ ԿԱՐԵՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1985թ.

Ծնվել է 1949թ. փետրվարի 19-ին, Խանլար քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում («Սովետական գրականություն»), հայկական ռադիոյում։ Նա բազմաժանր և բազմաոճ բանաստեղծ է։ «Առարկայական պոեզիայի»՝ ոչ տպագիր, ցուցահանդեսային հեղինակն է։ ՀԳՄ ճեմասրահում և ՆՓԱԿ-ում մի խումբ ավանգարդիստ հեղինակների հետ բացվել է Ս. Կարեյանի «Առարկայական պոեզիայի» ցուցահանդեսը, որով սկիզբ դրվել է ոչ տիպային բանաստեղծության։ «Առարկայական պոեզիայի սկզբունքը» (առնված է անալիտիկ երկրաչափությունից), կիրառել է անալիտիկ փաթեթավորման ասպարեզում, մի շարք նորամուծությունների հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Դրախտից վերցրած ժամանակ, Եր., 2009։
2. Բալենին ժպտա գինդերով, Եր., 2009։

Հասցե՝ Երևան 90, Նոր Նորքի 6-րդ զանգված,
Շոպրոնի 2-րդ նրբանցք, շենք 3, բն. 28,
հեռ. բն. 66-32-98, բջջ. 099-34-04-30։