ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ,
ՀԳՄ անդամ 1987թ.

Ծնվել է 1948թ. մայիսի 16-ին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։
Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ Հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը (1989-91թթ.)։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ. Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոն», «Երեխաների պաշտպանության միություն» և այլն) անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի անվանակոչության հանձնաժողովի անդամ (1991-2000թթ.)։ Աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (1983-86 թթ.), ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ՀՀ Նախագահին առընթեր մշակույթի խորհրդի քարտուղար։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու հրապարակագրությունների։ Հիմնադրել է «Նախավկա» հասարակական կազմակերպությունը (2005 թ.)։
Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի (2006 թ.) և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։
32 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Երկրի աղը, Եր., 2014։
2. Դարի արժեքը մարդն է, Եր., 2008։
3. Գենո‎ֆոնդը վտանգի տակ, Անապատի վարդ (երկհատորյակ), Եր., 2006։
4. Ձայնս խեցու մեջ, Եր., 2002։
5. Արարատի շնչառությունը մեր մաշկի տակ (ակնարկներ և հրապարակախոսություն), Եր., 2001։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։
2. 2013 թ. արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանի։
3. 2008 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
4. 2008 թ. արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանի։
5. 2008 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

Հասցե՝ Երևան 69, Վաղարշյան 18, բն. 14
հեռ. բն. 27-83-55, բջջ. 077-27-83-55։
Էլ. փոստ՝ asatryan.r.s@gmail.com