ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

 

Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, ՀԳՄ անդամ 1978 թ.
Ծնվել է 1934 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում։
Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ‎ֆակուլտետը, Ս. Օբրազցովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի կենտրոնական պետական տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։
Աշխատել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, Հայաստանի հեռուստատեսա-ստուդիայում որպես ռեժիսոր, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես բեմադրող ռեժիսոր, գեղ. ղեկավար և տնօրեն։ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրո‎ֆեսոր է, դասավանդում է դերասանի վարպետություն և ռեժիսուրա։
Թատերական գործիչների, ժուռնալիստների միությունների անդամ է։
Պիեսները բեմադրվել են հանրապետության պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Չորս տասնյակից ավելի բեմադրությունների հեղինակ է։
Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։ Ավելի քան 25 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. “Ընտրանի”, Եր., 2015։
2. Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ, Եր., 2013։
3. Չիկարելիի նոր արկածները, Եր., 2008, նաև ռուսերեն, Եր., 2008։
4. Զրույցներ թատրոնի մասին, Եր., 2006։
5. Հեքիաթների տոնավաճառ, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
2. 2010 թ.«Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի։
3. 1988 թ. «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի։

Հասցե՝ Երևան 18, Կիևյան 4/3, բն. 10
հեռ. բն. 22-69-71, աշխ. 53-45-21