ՌԱՅԱ ԽԱՍԱՊԵՏՅԱՆ

Լրագրող, թարգմանչուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 1985 թ.

Ծնվել է 1935 թ. մայիսի 30-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է ՀԳՄ ապարատում, «Գրական թերթ»-ում՝ վարելով քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները։ Գրական մամուլում տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածները, ակնարկները, հարցազրույցները, գրախոսությունները՝ նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան խնդիրներին, ինչպես նաև պատմվածքներն ու թարգմանությունները։
Հեղինակ է 20 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Շատը գնաց, քիչը մնաց, Եր., 2010։
2. Շարունակություն, Եր., 2008։
3. Գեներալի ուղին, Եր., 2003։
4. Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ, Եր., 2002։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

2. Վասիլի Բիկով, Աղետի նշան, Քահանք, Եր., 1990։
3. Էմիլիո Սալգարի, Սև ծովահենը, Եր., 1988։
4. Ալեքսանդր Կուզնեցով, Հնագույն զենքեր որոնելիս, Եր., 1985։
5. Վյաչեսլավ Տոլստիխ, Սոկրատեսը և մենք, Եր., 1982
6. Մարկ Սերգեև, Անձնուրաց սիրո սխրանքը, Եր., 1982։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1982 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման։
2. 1991 թ. Վասիլի Բիկովի «Աղետի նշան» և «Քարհանք» վիպակների թարգմանության համար արժանացել է ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան ամենամյա գրական մրցանակի։
3. 2010թ. արժանացել է Ֆ. Նանսենի անվան ոսկե մեդալի։
4. 2010թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով:
5. 2015թ. թ. պարգևատրվել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
6. 2015թ. պարգևատրվել է Հյաստանի ժուռնալիստների միություն «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով:

Հասցե՝ Երևան 79, Նոր Նորքի 5-րդ զանգված, Ն. Մառի 11, բն. 42
հեռ.՝ բն. 64-51-02, բջջ. 098 17 22 51