ՋՈՒԼԻԵՏԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1982 թ.

Ծնվել է 1934 թ. հուլիսի 14-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մի շարք հրատարակչություններում («Հայպետհրատ», «Սովետական գրող», «Արևիկ») որպես ավագ խմբագիր։ Միաժամանակ ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս և օտարազգի գրողների ստեղծագործություններ։
Հեղինակ է շուրջ 35 թարգմանական գրքի։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Ուխտագնացություն դեպի երկիր (ամերիկյան գրողների ‎ֆանտաստիկ պատմվածքների ժողովածու), Եր., 1986։
2. Մստիսլավ Ստինգլ, Հնդկացիական բուրգերի առեղծվածները, Եր., 1984։
3. Զորի Բալայան, Օջախ, Եր., 1981։
4. Քինան Մարջորի Ռոլինգս, Հասակակիցներ, Եր., 1978։
5. Ֆաինա Օրժեխովսկայա, Երևակայական հանդիպումներ, Եր., 1972։

Հասցե՝ Երևան 08, Խորենացի 27, բն. 11
հեռ.՝ բն. 58-28-62