Որ­տե՞ղ­ է ա­վարտ­վում նրանց պե­տութ­յունը, և սկսվում է քո եր­կի­րը:

Որ­տե՞ղ­ է ա­վարտ­վում նրանց պե­տութ­յունը, և սկսվում է քո եր­կի­րը:

Նրանց պե­տութ­յունն ա­վարտ­վում է այն­տեղ, որ­տեղ սկսում են խո­սել ի­րենց իսկ թվե­րը:
Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով 2008-15 թվա­կան­նե­րին Հա­յաս­տա­նը լքել է ՀՀ 296 988 ­քա­ղա­քա­ցի.
2008 թ. – 23.059
2009 թ. – 24.978
2010 թ. – 46.486
2011 թ. – 43.820
2012 թ. – 42.784
2013 թ. – 31.188
2014 թ. – 41.235
2015 թ. – 43.438
Ար­տա­գաղ­թի ա­մե­նա­մեծ ա­լի­քը գրանց­վել է 1992-94 թվա­կան­նե­րին, ինչ­պես այ­սօր շատ են կրկնում ո­մանք՝ «ցրտի, մթի, սո­վի» տա­րի­նե­րին, ու «մո­ռա­նում» են ա­վե­լաց­նել, որ դրանք ե­ղել են, ա­ռա­ջին հե­թին, «պա­տե­րազ­մի, շրջա­փակ­ման և Ար­ցա­խի ա­զա­տագր­ման» տա­րի­ներ: Բայց և այն­պես՝ խո­սենք թվե­րով.
1992 թ.՝ ա­վե­լի քան 228 հա­զար,
1993 թ.՝ 141 հա­զար,
1994 թ.՝ մոտ 128 հա­զար:

Հա­մա­ձայն ՀՀ­ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յան ՓՄՁ ­զար­գաց­ման վար­չութ­յան պետ Ա­րամ Օ­հան­յա­նի հայ­տա­րա­րութ­յան՝ 2015 թվա­կա­նին քո երկ­րում փակ­վել է 7000 փոքր ու մի­ջին ձեռ­նար­կութ­յուն, և քա­նի որ ճշգրիտ տվյալ չկա, միայն կա­րող ենք պատ­կե­րաց­նել, թե քո երկ­րի քա­նի՛ քա­ղա­քա­ցի է հայտն­վել ան­հու­սութ­յան եզ­րին: Նրանց պե­տութ­յու­նում, դա­տե­լով բո­ցա­շունչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից ու ընդ­միշտ մնա­լու խոս­տում­նե­րից, ո­չինչ չի փակ­վել, շե­նա­նում են միայն:

Քո երկ­րում ա­մեն ան­գամ ձայ­նիդ ի­րա­վուն­քը (շեշ­տեմ՝ մե՛կ ­ձայ­նի ի­րա­վուն­քը) ընտ­րութ­յուն-հան­րաք­վե-նմա­նօ­րի­նակ «մի­ջո­ցա­ռում­նե­րն» իրա­կա­նաց­նե­լուց հե­տո հա­մա­տա­րած ընկ­ճախ­տի ու ճամպ­րու­կա­յին տրա­մադ­րութ­յան հա­մա­ճա­րակ է բռնկվում: Նրանց պե­տութ­յու­նում կրկնա­կի քվեար­կութ­յան փորձ ա­րած ու­սա­նո­ղի դատապաշտ­պա­նը այս­պես է ար­դա­րաց­նում. «Գ­ևոր­գը խոս­տո­վա­նել է, որ այդ հան­ցա­գոր­ծութ­յու­նը կա­տա­րել է սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ, իր սկզբունք­նե­րից ել­նե­լով, և որևէ մեկն ի­րեն չի ուղ­ղոր­դել նման քայ­լե­րի գնալ: Ինձ ու­րա­խաց­նում է այն, որ մեր ե­րի­տա­սարդ­ներն այն­քան են հա­սու­նա­ցել ու ող­ջա­խոհ են դար­ձել, որ սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ փոր­ձում են ի­րենց տե­սա­կետ­ներն անց­կաց­նել և հա­նուն նպա­տա­կի նույ­նիսկ պատ­րաստ են օ­րեն­քով չթույ­լատր­վող ա­րարք­ներ կա­տա­րել: Տես­նում եմ ձգտում մեր ե­րի­տա­սար­դութ­յան մեջ՝ մեր երկ­րի ա­պա­գա­յի, երկ­րի կեն­սա­մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու հար­ցում ի­րենց ա­ջակ­ցութ­յունն ու­նե­նալ…»: (Խոս­տո­վա­նեմ, մի քա­նի ան­գամ կար­դա­ցել, մի քա­նի աղբ­յուր­նե­րից ստու­գել, հի­մա ձեզ եմ ներ­կա­յաց­նում այս… (բնո­րո­շում գտնե­լը ձեզ եմ թող­նում), ու է­լի քիչ է մնում՝­ աչ­քե­րիս չհա­վա­տամ…):

Նրանց պե­տութ­յան կո­ռուպ­ցիան քո երկ­րի չա­րի­քի ար­մատն է: Գրե­ցի ու հի­շե­ցի եր­ջան­կա­հի­շա­տակ Լի Կո­ւան Յո­ւին՝ «Սին­գա­պուր­յան հրաշքն» ի­րա­կա­նաց­նող­նե­րից մե­կին՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, Սին­գա­պու­րի վար­չա­պետ: Հի­շե­ցի նրա հայտ­նի խոս­քը. «ՍԿՍԵՔ ՆՐԱ­ՆԻՑ, ՈՐ ԲԱՆՏ ՆՍՏԵՑ­ՐԵՔ ՁԵՐ Ե­ՐԵՔ ԸՆ­ԿԵՐ­ՆԵ­ՐԻՆ: Դուք շատ լավ գի­տեք՝ ինչի հա­մար, նրանք էլ գի­տեն՝ ին­չի հա­մար»: Հե­տո հի­շե­ցի, որ 2009-ին Լի Կուան Յուն հրա­վիր­վել էր Հա­յաս­տան, բայց այս ան­գամ, հի­շո­ղութ­յանս վրա հույս չդնե­լով, հա­մա­ցան­ցում ստու­գե­ցի տե­ղե­կատ­վութ­յու­նը, ըստ որի՝ այդ այ­ցի ըն­թաց­քում հա­մա­ձայ­նութ­յուն է ձեռք բեր­վել հայ մաս­նա­գետ­նե­րի խումբ գոր­ծու­ղել Սին­գա­պուր՝ ա­ռա­ջա­վոր փոր­ձի փո­խա­նակ­ման և ստա­ժա­վոր­ման հա­մար: Ըստ ա­մե­նայ­նի՝ կա՛մ ­խում­բը դեռ տեղ չի հա­սել, կա՛մ ­վե­րա­դառ­նա­լու միտք չու­նի…
Իսկ վեր­ջում ներ­կա­յաց­նեմ այդ նույն Լի Կո­ւան Յո­ւի մտքե­րից մե­կը՝ գրված այն օրերին, երբ ինքն արդեն իշխանության ղեկից հեռու էր. «Ես այլևս ­չեմ կա­րող գնալ ռես­տո­րան­ներ, քա­նի որ այն­քան մարդ է ցան­կա­նում սեղ­մել ձեռքս, որ այդ­պես էլ չեմ կա­րող պատ­վի­րա­ծը ու­տել: Ե­թե գնում եմ ռես­տո­րան, ա­պա միայն այն­պի­սին, որտեղ կա խա­ղաղ մի անկ­յուն, ուր ես կա­րող եմ անն­կատ թաքն­վել բա­րե­կամ­նե­րիս հետ»:
Ան­հու­սա­լի լա­վա­տես չե՞ք ­հա­մա­րի, ե­թե ա­սեմ, որ այս­պի­սի հե­ռան­կա­րի պի­տի ձգտի քո պե­տութ­յու­նը և նրանց եր­կի­րը..