ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1952 թ. օգոստոսի 23-ին, Աբովյանի շրջանի Կամո գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։
Ավարտել է Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը և ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Խմբագիրն է «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագիրի։
Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, վրացերեն։

ԵՐԿԵՐ

1. Սրսուռ ձյուն Սանդո մամի համար, Եր., 2011։
2. Զարմը, Եր., 2007։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հեքիաթասացության համահայկական փառատոնի առաջին մրցանակի։
2. 2008 թ. արժանացել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի Համահայկական բարբառագիտության, հեքիաթասացության 2-րդ՝ «Արծաթե քսակ» մրցանակի։
3. 1993 թ. արժանացել է Մ. Արմենի անվան գրական մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի,
Վարդբաղ 4-րդ թաղ., 1 մ/շ, շենք 6, բն. 9
հեռ.՝ բջջ. 094-72-38-16