ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակ շնորհել`
գրականության և հրապարակախոսության ոլորտում` ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻՆ` «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Մե­ծար­գո պրն. Նա­խա­գահ,
տիկ­նայք և պա­րո­նայք

Կաս­կած չկա, որ մեր երկ­րի մշա­կու­թա­յին և գի­տա­կան կյան­քի բարձ­րա­գույն պարգևին ար­ժա­նա­նա­լով` մենք ա­ռա­ջին հեր­թին պատ­վի ար­ժա­նա­ցած ենք զգում ոչ թե մեզ, այլ հենց մշա­կույթն ու գի­տութ­յու­նը: Կաս­կած չկա, որ յու­րա­քանչ­յուր պե­տութ­յուն, հա­զա­րա­վոր բա­ղադ­րիչ­նե­րից զատ, նախ և ա­ռաջ գի­տա­կան և մշակու­թա­յին կա­ռույց է. եթե այն դա չէ, պե­տութ­յուն չէ: Այդ կա­տե­գո­րիա­նե­րը ոչ միայն հոգևոր-ան­հա­տա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեն, այլ նաև քա­ղա­քա­ցիա­կան և, ու­րեմն, պե­տա­կան. վա­ղուց, դեռևս ֆ­րան­սիա­ցի լու­սա­վո­րիչ­նե­րի կող­մից շրջանա­ռութ­յան մեջ դրված «պե­տութ­յու­նը մշա­կութա­յին երևույթ» է սահ­մա­նու­մը վա­վե­րա­կան է ա­ռանձ­նա­պես այ­սօր, երբ պե­տութ­յուն­ներն ա­ռաջ­նորդ­վում են հենց այն սկզբունք­նե­րով, ո­րոնք դա­րերի ըն­թաց­քում մշա­կել է գի­տա­կան և մշակու­թա­յին միտ­քը. hա­վա­սա­րութ­յուն, եղ­բայ­րութ­յուն, ա­զա­տութ­յուն, ժո­ղովրդա­վարութ­յուն, ան­հատ, քա­ղա­քա­ցի, իրա­վունք, ար­դա­րա­դա­տութ­յուն, հա­սա­րա­կություն, ազգ, ժո­ղո­վուրդ, բանակ, ֆի­նանս­ներ, հայ­րե­նիք, հայ­րե­նա­սի­րութ­յուն և տասն­յակ ու տասն­յակ այլ հաս­կա­ցութ­յուն­ներ հու­մա­նի­տար ո­լոր­տից տե­ղափոխ­վել են սո­ցիա­լա­կան, հետևա­բար` պե­տա­կան ո­լորտ: Գի­տութ­յունն ու մշակույթն են, որ այ­սօր­վա խառ­նակ ժա­մանակ­նե­րում կա­րող են ա­պա­հո­վել ինչ­պես յուրա­քանչ­յուր ժո­ղովր­դի, այդ­պես էլ մեր ինք­նութ­յունն ու ինք­նա­գի­տակ­ցութ­յունը: Հետևա­բար հո­գա­ծութ­յու­նը գրա­կա­նութ­յան, ար­վես­տի, գի­տութ­յան հան­դեպ հո­գա­ծութ­յուն է սե­փա­կան պե­տութ­յան ան­խոր­տակ գա­ղա­փա­րի հան­դեպ: Սա հար­ցի մի` ներ­քին կող­մը: Մյու­սը` գի­տութ­յան և մշա­կույ­թի` այս­պես ասած «գործու­նեութ­յան» ար­տա­քո հան­գա­մանքն է. ոչ մի դի­վա­նա­գի­տութ­յուն և դի­վա­նագի­տա­կան կա­ռույց այն­պես չի կա­րող ներ­կա­յաց­նել իր ժո­ղովր­դին, ինչ­պես նրա գի­տութ­յունն ու մշա­կույ­թը: Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ար­հա­վիրքից հե­տո աշ­խար­հը գեր­մա­նա­ցի­նե­րին և նրանց հայ­րե­նի­քը` Գեր­մա­նիան, ըն­կալեց և նրանց վե­րա­բեր­վեց ոչ թե իբրև նա­ցիզ­մի ժո­ղովր­դի և հայ­րե­նի­քի, այլ` Գյո­թեի և Շիլ­լե­րի. դա էր Գեր­մա­նիա­յի հետ­պա­տե­րազմ­յան պատ­մութ­յան թռիչ­քի գրա­վա­կա­նը: Այ­սօր և վա­ղը դա է լի­նե­լու ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին հար­յու­րավոր դժվա­րութ­յուն­նե­րի մեջ հայտն­ված հայ ժո­ղովր­դի և նրա պե­տութ­յան թռիչ­քի գրա­վա­կա­նը: Միայն և միայն մշա­կու­թա­յին մտա­ծո­ղութ­յունն է, որ այ­սօր և վա­ղը կա­րող է ա­պա­հո­վել և կանգ­նեց­նել հա­յոց պե­տա­կա­նու­թյան կա­ռույց­նե­րը` Ազ­գային ժո­ղո­վը, կուսակցութ­յու­նը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յու­նը, մա­մու­լը, բա­նա­կը, բան­կը… Ա­ռանց այդ մտա­ծո­ղութ­յան վեր­ջին­ներս սո­վո­րա­կան և ո­չինչ չնշա­նա­կող դե ­ֆակ­տո­ներ են: Ա­հա այս գի­տակ­ցութ­յամբ են ոչ միայն կա­ռուց­վել, այլև քա­ղա­քա­կան և հու­մա­նի­տար վստա­հութ­յան ար­ժա­նա­ցել ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կիրթ պե­տութ­յուն­նե­րը: Մեր հայ­րե­նի­քը` Հա­յաս­տա­նը, իր մի­ջազ­գա­յին և միջ­ժո­ղովր­դա­կան հե­ղի­նա­կութ­յան ձ­ևա­վոր­ման հար­ցում իր քա­ղա­քա­կան ջան­քի կող­քին պետք է նաև իր մշա­կու­թա­յին-հոգևոր ջան­քը թա­փի` ժո­ղո­վուրդ­նե­րի ըն­տա­նի­քում վստա­հե­լի իր վար­կը պահ­պա­նե­լու և բազ­մա­պատ­կե­լու հա­մար, ին­չը մինչ օրս պատ­վով ա­րել է գի­տութ­յան և մշա­կույ­թի իր զա­վակ­նե­րի և իր բա­րե­կամ­նե­րի մի­ջո­ցով: Օգտ­վե­լով ա­ռի­թից` թույլ տվեք դրա մշա­կու­թա­յին մի ման­րա­մաս­նը նո­րից հի­շեց­նել. 1930 թ.­-ին Հայաս­տան է այ­ցե­լել հա­մաշ­խար­հա­յին պոե­զիա­յի մե­ծա­գույն դեմ­քե­րից մե­կը` ռուս բա­նաս­տեղծ Օ­սիպ Ման­դելշ­տա­մը: Իր վիթ­խա­րի սե­րը Հա­յոց հին հո­ղի նկատմամբ նա հա­վեր­ժաց­րել է բա­նաս­տեղ­ծություն­նե­րի «Հա­յաս­տան» գե­ղե­ցիկ շար­քով և «Ճա­նա­պար­հոր­դութ­յուն Հա­յաստան» նո­թագ­րութ­յամբ: Ման­դելշ­տա­մը Հա­յաս­տա­նում ապ­րել է գրե­թե յոթ ա­միս, ուղևորվել է Ղա­րա­բաղ և 30 թվա­կա­նի ի­րա­կա­նութ­յան մեջ հանդգ­նել է գրել Շու­շիի կո­տո­րածնե­րի մա­սին: Այս եր­կու ան­զու­գա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներն այ­սօր թարգ­ման­ված են աշ­խար­հի բո­լոր քա­ղա­քա­կիրթ լե­զու­նե­րով` հար­յուր հա­զա­րավոր տպա­քա­նակ­նե­րով:
Մե­ծար­գո պա­րոն Նա­խա­գահ, մենք բա­նաս­տեղ­ծութ­յան և բա­նաս­տեղ­ծի հան­դեպ զգա­յուն վե­րա­բեր­մուն­քի մի դրս­ևո­րում կհա­մա­րենք, ե­թե Ձեր հանձ­նա­րարութ­յամբ և Ձեզ հետ միա­սին Սպան­դար­յան 92 հաս­ցեում, որ­տեղ Երևա­նում մի ա­միս ապ­րել է մինչև օրս Հա­յաս­տա­նի փառքը աշ­խար­հով մեկ տա­րա­ծող ռուս մեծ բա­նաս­տեղ­ծը, մի հու­շա­տախ­տա­կի բաց­ման մաս­նա­կից­նե­րը լի­նենք: Մենք դա մեծ սի­րով կըն­դու­նենք իբրև պոե­զիա­յի մե­ծա­րանք:
Շնոր­հա­կա­լութ­յուն:
20.01.2016 թ.