ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ  ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ

Մրցանակը հանձնել են ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը:
Ողջույնի խոսքում ՂՀ խոհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը բարձր է գնահատել Հրաչյա Թամրազյանի պոեզիան, նրա գիտական և թարգմանչական գործունեությունը. «Ձեր ստեղծագործությունները թարգմանված են մի շարք լեզուներով, Դուք նույնպես թարգմանել եք մի շարք հայտնի բանաստեղծների ստեղծագործությունները: Չինգիզ Այթմատովի անվան մրցանակի հանձնումը վկայում է Ձեր ստեղծագործության բարձր մակարդակի մասին: Վստահ եմ, որ Դուք մեզ դեռ շատ կուրախացնեք Ձեր ստեղծագործություններով, որոնք ամրապնդում են բարեկամությունը ժողովուրդների միջև»,- նշել է Ասիլբեկ Ժեենբեկովը:
Մրցանակով պարգևատրվելու համար տարեկան ներկայացվում է մեկ թեկնածություն ԱՊՀ անդամ երկրներից: Տարեկան միայն մեկ անձ կարող է դափնեկիր դառնալ:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում կայացած ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում:
Նույն օրը Սանկտ Պետերբուրգի գլխավոր զենքից կեսօրյա համազարկը տվել է Հրաչյա Թամրազյանը: