«ՆՈՐՔ», 2. 2016

«ՆՈՐՔ», 2. 2016
Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի այս տարվա 2-րդ համարը: Արձակ և պոեզիա բաժիններում տեղ են գտել Տիգրան Լևոնյանի «Վերադարձ» գրական սցենարը, Գայանե Փայտյանի «Քոչ» վիպակը, Վլադիմիր Հայրապետյանի «Կես օր» և Էդգար Կոստանդյանի «Փոխվելու ժամանակը» պատմ վածքները, ինչպես նաև Բագրատ Ալեքյանի, Հասմիկ Աջամյանի և Նինա Դանիելյանի բանաստեղծական շարքերը:
Գրականագիտություն, քննադատություն բաժնում տպագրվել են Նաիրա Համբարձումյանի «Իմաստաբանություն և պոետիկա», Սուսաննա Հովհաննիսյանի «Թումանյանի որբախնամ գործունեությունից» և Գագիկ Խաչիկյանի «Օլիգարխը և իր միջավայրը» Գուրգեն Խանջյանի «Արմագեդոն» պիեսում հոդվածները:
Կինոն ներկայացված է Լաուրա Մուրադյանի «Հայկական կինոմտքի դիմապատկերը մեկ գրքում» նյութով:
Գրական խճանկարում զետեղվել են Յան Ռայնիսի և Մարկ Վիլենսկու ասույթները` Նիկոլայ Շահնազարյանի թարգմանությամբ:
Գլխավոր խմբագիր՝ Ֆելիքս Մելոյան: