ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1966 թ.

Ծնվել է 1936թ. հուլիսի 30-ին, Սիմֆերոպոլ քաղաքում (Ռուսաստան)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր (1982-86 թթ. և 2004 թ.)։ Նա բազմաժանր գրող է (պատմվածք, նովել, վիպակ, վեպ, դրամա, խոհագրություն, գեղարվեստական հրապարակախոսություն և այլն)։ Նրա դրամաները բեմադրվում են Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն և այլ օտար լեզուներով։ Ավելի քան 30 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ազատության ստրկություն, Եր., 2014։
2. Պարականոն վիպակներ և պատմվածքներ, Եր., 2012։
3. Ծաղրածուն մեծ քաղաքում, Եր., 2010։
4. Սև քառակուսի կարմիր անապատում, Եր., 2008։
5. Ապոկալիպսիս, Լոս Անջելես, 1999։
ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2009 թ. «Սև քառակուսի կարմիր անապատում» գրքի համար արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։
3. 2009 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
4. 2006 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
5. 2002թ. «Կինը և Տղամարդը» դրամայի համար արժանացել է «Վահագն» համահայկական գրական մրցանակի։
Հասցե՝ Երևան 70, Կուզնեցովի 9, բն. 49,
հեռ. բն. 55-76-84, աշխ. 52-05-94, բջջ. 091 88 92 35