ՆԻՆԱ ՋԱՂԻՆՅԱՆ

Թարգմանչուհի, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1953թ. նոյեմբերի 18-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր):
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետը։ Աշխատում է Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) օտար լեզուների ամբիոնում՝ որպես անգլերեն լեզվի ավագ դասախոս: IREX կազմակերպության գիտամանկավարժական բարեփոխումների շրջանակներում գործող PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ է, մանկավարժ-վերապատրաստող:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, ուսումնամանկավարժական ձեռնարկների:
«Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: Սերտորեն համագործակցում է «Խաղաղության կորպուս» ամերիկյան կազմակերպության հետ:
Հորինում է երաժշտություն։ Հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով (գրաֆ‎իկական և գեղանկարչական)։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)

1. Վ. Սարոյան, Վերջին բառը սեր էր, Եր., 2012։
2. Է. Հեմինգուեյ, Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր, Եր., 2006։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր
Տիգրան Մեծի 38/39
հեռ. բն. 4-22-60, բջջ. 055 81 64 36