ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Բանաստեղծուհի, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ.

Ծնվել է 1974 թ. օգոստոսի 5, Երևանում։
Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։
Դասախոսել է Հրաչյա Աճառյան համալսարանում (2003-2010 թթ.), եղել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատու։ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող է (2010-ից):
Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների։
Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում (1999):
Տպագրվել է նաև հայաստանյան մի շարք թերթերում և պարբերականներում։

ԵՐԿԵՐ

1. Տեքստ և մեկնություն (հոդվածներ, ուսումնասիրություններ), Եր., 2013։
2. Մետեմպսիխոզ (չափածո վիպակ), Եր., 2012:
3. Ես բառ եմ դարձել (բանաստեղծություններ), Եր., 2008:
4. Մարո Մարգարյանի քնարերգությունը (մենագրություն), Եր., 2003:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)

1. Խորխե Կարերա Անդրադե, Լուրեր ծովից ու ցամաքից, Եր., 2011:
2. Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք մեռած հողում (բանաստեղծություններ), Եր., 2010:
3. Խուլիո Կորտասար, Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե (բանաստեղծություններ), Եր., 2009:
Հասցե՝ Երևան 34, Սվաճյան 52, բն. 37
հեռ. բն. 73-51-04, բջջ. 094 11 4133
Էլ. փոստ՝ nairahambardzumyan@yahoo.com