ՄԵՐԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2013 թ.

Ծնվել է 1947 թ. հուլիսի 22-ին, Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի իսպաներենի և ‎ֆրանսերենի (երեկոյան) բաժինը, ինչպես նաև ուսանել է Մեխիկոյի ինքնավար համալսարանի գարնան, ամռան և աշնան դասընթացներում՝ ուսումնասիրելով արդի իսպանական, մինչիսպանական և լատինամերիկյան գրականություն։ Աշխատել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, Հայաստանի ռադիոհեռուստապետկոմում։ Այժմ աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ‎‎ֆակուլտետի իսպաներենի ամբիոնում (1991-ից)։ Նրա թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում։

ԵՐԿԵՐ

1. Գոնսալո Գուարչ, Սպիտակ լեռը, Եր., 2014։
2. Գոնսալո Գուարչ, Հայոց կտակ, Եր., 2011։
3. Գոնսալո Գուարչ, Հայկական տոհմածառ, Եր., 2005։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2000 թ. արժանացել է «Գարուն»-ի «Համաստեղություն» ծրագրի «Լավագույն թարգմանիչ» մրցանակի։

Հասցե՝ Երևան 02, Հանրապետության 76/1, բն. 52
Հեռ.՝ բն. 54-38-68, բջջ. 091 81 90 67