ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1938 թ. մարտի 22-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր): Վախճանվել է 18. 03. 2017 թ.
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Եղել է ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղի փիլիսոփայության ավագ դասախոս, այնուհետև՝ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի (1969-ից) մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական ֆակուլտետի դեկան, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Գրականության ամբիոնի վարիչն է (1988 թ.-ից)։ Հիսունից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ հրապարակային ելույթների, զեկուցումների հեղինակ է:
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։
Հեղինակ է 13 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Գրականագիտական բառարան, Եր., 2009։
2. Էպիկական կերպարի ստեղծման չափումները, Եր., 1994- 2006։
3. Սերնդի հոգևոր հացը, Եր., 2003։
4. Տաղի մոգերից մեկը, Եր., 2000։
5. Չարենցը և գրական սխեմատիզմը, Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով:
2. 2007 թ. արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։
3. Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալակիր է։
4. Արժանացել է «Լոռվա ասպետ» կոչման։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր,
Թատերական 2/16,
հեռ. բն. 2-53-00, բջջ. 093 50 27 07