ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս, ՀՄ անդամ 1995 թ.

Ծնվել է 1960թ. օգոստոսի 16-ին, Երևանում: Բանաստեղծությունների առաջին շարքը հրապարակել է «Գարուն» ամսագրում 1987թ, իսկ առաջին գիրքը` «Բանաստեղծություններ» (1993թ), բանաստեղծ Վահե Գոդելը (Շվեյցարիա) թարգմանել է ֆրանսերեն և լույս է տեսել Ֆրանսիայում` J՚apporterai des pierres վերնագրով։ Նույն Comp՚Act հրատարակչությունը, քաջալերված գրքի հաջողությամբ (գրախոսականները բազմաթիվ էին, այդ թվում մեկը` Le Monde-ում), 2003թ. հրատարակել է նրա երկրորդ ֆրանսերեն ժողովածուն` Erevan.
Գրում է նաև էսսեներ` անդրադառնալով քաղաքական և մշակութային կյանքի ակտուալ խնդիրներին։ Նրա վերջին երկու գրքերում հստակորեն դրսևորված «դոկումենտալ ոճը» իր սահմանած անտիպոեզիայի դրսևորումներից է։ Խոսքն այնպիսի տեքստերի մասին է, որոնք կառուցված են որպես փաստագրություն և զերծ են բանաստեղծության համար ավանդականորեն բնորոշ և նույնիսկ պարտադիր համարվող շատ տարրերից։
Բանաստեղծական 8 ժողովածուների հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Կարմիր աֆիշ (էսսեներ և հրապարակախոսական հոդվածներ), Եր., 2011։
2. Սալաթ կրակոցներով, Եր., 2011։
3. Հայաստանի ծովափին, 2006։
4. Erevan, Editions Comp’Act, 2003։
5. J’apporterai des pierres, Editions Comp’Act, 1995։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)

1. Չարլզ Բուքովսկի, «Չորուցամաք», «Արտասահմանյան գրականություն» մատենաշար, Եր. 2004թ.

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007 թ. արժանացել է «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան» մրցանակին՝ թերթում տպագրված հրապարակումների համար։
2. 2005թ. դարձել է UNESCO-Aschberg միջազգային մշակութային հիմնադրամի մրցույթի հաղթող` «Ջերասի ծրագրի» ռեզիդենտ-արտիստ։
Հասցե՝ Երևան 19, Աղբյուր Սերոբի 11/2, բն. 48
Հեռ.՝բն. 22 71 38, բջջ. 055 22 71 38
Էլ. փոստ` maarineh@hotmail.com