ՄԱՐԳԱՐԻՏ ԹԵՐԶՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1978թ.
Ծնվել է 1929թ. դեկտեմբերի 26-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը (անգլերեն լեզու և գրականություն)։ Աշխատել է Հայպետհրատում (1950-96 թթ.) որպես խմբագիր և խմբագրական աշխատանքին զուգընթաց զբաղվել է թարգմանությամբ՝ բուլղարերենից և ռուսերենից, հայ ընթերցողին ներկայացնելով բուլղար դասական, ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության «Հայ-բուլղարական ընկերության» հիմնադիր և գործուն անդամներից է, ՀՀ ժուռնալիստների միության անդամ։ Նրա թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում։
Շուրջ 40 թարգմանական գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Բուլղարերեն-հայերեն բառարան, Եր., 2013 (2-րդ հրատ.)։
2. Վրբան Ստամատով, Պատմվածքներ և զրույցներ ծովից, Եր., 2012։
3. Պեյո Յավորով, Երկեր, Եր., 2008։
4. Սևդա Սևան, Ռոդոսթո, Ռոդոսթո, Եր., 2003։
5. Անտոն Դոնչև, Երբ ժամ էր ընտրության, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. թարգմանական բեղուն գործունեության համար արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի։
2. 2002թ. բուլղարական մշակույթին մատուցած ծառայությունների համար Բուլղարիայի կառավարության կողմից արժանացել է «Մադարսկի կոննիկ» առաջին կարգի շքանշանի։
3. 1982թ. Թարգմանչաց տոնի առթիվ արժանացել է «Գրական թերթ»-ի մրցանակի։

Հասցե՝ Երևան 33, Ավետ Ավետիսյան 36,
Հեռ.՝ բն.՝ 26-17-77։