ՄԱՂՎԱԼԱ ԳԵՈՒՐԿՈՎԱ (ՍԱՀԱԿՅԱՆ)

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1997թ.

Ծնվել է 1942թ. դեկտեմբերի 5-ին, Թբիլիսիում (Վրաստան)։ Վախճանվել է  17. 02. 2019թ.

Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968-ից հաստատվել է Երևանում։ Կատարում է թարգմանություններ վրացերենից հայերեն, հայերենից՝ վրացերեն։ Թարգմանել է հայ և վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ։ Վրաստանի գրողների միության պատվավոր անդամ է։ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության «Իվերիա» համայնքի վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոնի ղեկավարն է և «Իվերիա» թերթի խմբագիրը։ Միաժամանակ նաև Հայաստանում վրացերենից նոտարական թարգմանության արտոնագրված թարգմանչուհին է։ Թարգմանական 28 գրքի հեղինակ է։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Լևոն Անանյան, Վայրի կակաչ, Եր., 2011։
2. Սիրապարտներ (վրաց արդի արձակ), Եր., 2010։
3. Ժամանակակից հայ գրողներ, Եր., 2005։
4. Քեյ Քաուսի, Ղաբուս Նամե, Եր., 1999։
5. Ճաբուա Ամիրեջիբի, Դաթա Թութաշխինա, Եր., 1990։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. «Վայրի կակաչ», «Վրաց պոեզիայի անթոլոգիա», «Վրաց ժամանակակից պոեզիա» գրքերի համար արժանացել ՎԳՄ Մաչաբելու անվան մրցանակի։
2. 2004թ. հայ ժամանակակից գրականությունը վրացերեն և վրաց գրականությունը հայերեն թարգմանելու համար արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի։
3. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալակիր է։
4. Քեյ Քաուսի «Ղաբուս նամե» գիրքն արժանացել է ՀԳՄ Հովհաննես Խան-Մասեհյանի անվան մրցանակի։
5. 2000 թ. Ազգամիջյան հարաբերությունների խորացման և զարգացման համար տարած աշխատանքների համար ԱՄՆ-ի կողմից պարգևատրվել է մեծ և փոքր Ոսկե մեդալներով։

Հասցե՝ Երևան 56, Նոր Նորքի 1-ին զանգված,
շենք 93/94, բն. 44
հեռ. բն. 63-45-88, բջջ. 077-74-01-60։