Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2017 թվականի

ստեղծագործությունների մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում՝

ա) Գրականություն(Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)

բ) Երաժշտություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)

գ) Կերպարվեստ (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)

դ) Թատերական արվեստ (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)

Մրցույթին մասնակցել ցանկացողները իրենց հեղինակած (2017 թվականի) աշխատանքները կարող են ներկայացնել հունվարի 22-ից մարտի 1-ը ՀԹՄՄ գրասենյակ ամեն օր՝բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11-00-ից մինչև 18-00 (Երևան, Խանջյան 50, II հարկ Հայաստանի Թեքեյան Մշակութային Միություն,հեռախոս՝ 552-632, 520-783, էլ.փոստ՝tekeyan@arminco.com):

Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչություն