ՀՐԱՉՅԱ ԲԱՅՐԱՄՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 1985 թ.

Ծնվել է 1945 թ. հունիսի 18-ին, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի արևելագիտության և Թբիլիսիի պետհամալսարանի վրաց գրականության բաժինները, ինչպես նաև նույն համալսարանի ասպիրանտուրան։ Աշխատել է Թբիլիսիի Ի. Ճավճավաձեի անվան պետական համալսարանի վրաց լեզվի և գրականության ‎‎ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ Եղել է ԵՊՀ հայ-վրաց բանասիրության գիտահետազոտական խմբի ղեկավարը։ Այժմ ԵՊՀ ՀՀ-ի վրացագիտության հայկական կենտրոնի տնօրենն է:
Հեղինակ է ավելի քան 150 գիտական, քննադատական հոդվածների, հրապարակումների ու գրախոսությունների:
Նրա սցենարներով նկարահանվել և հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել են «Իրակլի Աբաշիձե», «Նոդար Դումբաձե», «Սայաթ-Նովա», «Գալակտիոն Տաբիձե», «Գաբրիել Սունդուկյան», «Շոթա Ռուսթավելի» ուսումնական և գիտահանրամատչելի ֆիլմերը:
Հայաստան-Վրաստան ընկերության վարչության անդամ է (1990-ից)։ Հեղինակ է հումանիտար ‎ֆակուլտետների վրաց գրականության պատմության և վրաց լեզվի դասագրքերի, հայերեն-վրացերեն զրուցարանի։
Հեղինակ է շուրջ 30 գրքի, որից 15-ը՝ թարգմանական:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (վրացերենից)

1. Ռևազ Միշվելաձե, Գյուղի Մադոննան (նովելներ), Եր., 2006։
2. Նոդար Դումբաձե, Ընտիր երկեր (երկու հատորով), Եր., 1987։
3. Գուրամ Փանջիկիձե, Ակնաքար (վեպ): Եր., 1982։
4. Լադո Մրելաշվիլի, Իղալթոեցի տղաները (վիպակ): Եր., 1981։
5. Ռևազ Ինանիշվիլի, Լռություն ճանապարհին (պատմվածքներ): Եր., 1979։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է Թբիլիսիի քաղաքապետարանի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալի և «Պատվո դիպլոմ»-ի։
2. 2006 թ. հայ-վրաց գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, վրաց դասական և ժամանակակից գրողների երկերի բարձրորակ թարգմանությունների և հայ-վրացական բանասիրությանը նվիրված ուսումնասիրու-թյունների համար արժանացել է Վրաստանի Գրողների միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակի:

Հասցե՝ Երևան 60, Ավան 3-2, Վ. Բրյուսովի 66, բն. 7
հեռ. բն. 61-54-04, աշխ. 54-43-95 (1-34), բջջ. 094 84 48 64