Հրանտ Մաթևոսյան

Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը , Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Հրանտ Մաթևոսյանի անվան 2017թ.-ի մրցանակը շնորհվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանին:
Բացման խոսքով հանդես եկավ և մրցանակը հանձնեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Խոսք ասացին Վազգեն Գաբրիելյանը և Հրանտ Մաթևոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը: