Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնումը: Մրցանակակիրներն էին Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» երկհատորյակի  կազմողներ Վերժինե Մովսիսյանը և Դավիթ Մաթևոսյանը: Մրցանակները հանձնեց  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսեց Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին, ասելով, որ Մաթևոսյանը մշտապես ապրում է, արդիական է և համամարդկային: Դավիթ Մաթևոսյանը՝ ստանալով մրցանակը, շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ դեռևս կան Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններ, հատկապես նամակներ, որոնք  հետագայում կհրատարակվեն: