«ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ամենամյա մրցանակաբաշխություն (արձակ, պոեզիա, հրապարակագրություն)

«ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ»

ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ամենամյա մրցանակաբաշխություն (արձակ, պոեզիա, հրապարակագրություն)

Հայաստանի գրողների միության անդամներին խրախուսելու և նրանց արժեքավոր ստեղծագործությունների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով՝ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամը (Լոս Անջելես) այս տարի ևս սահմանում է ամենամյա մրցանակներ, որոնք շնորհվում են տվյալ տարվա ընթացքում տպագրված գրքերի հեղինակներին, հետևյալ անվանակարգերով՝ արձակ, պոեզիա, հրապարակագրություն։

Ներկայացված ստեղծագործությունները պետք է գեղարվեստական մակարդակով պատկերեն հայ մարդու ներաշխարհը, ազգային կյանքը և վեր հանեն հասարակական կարևոր խնդիրներ՝ առաջնորդվելով համազգային ու բարոյական բարձր գիտակցությամբ։

Գրքերը (2020 թ. հրատարակված) ներկայացվում են Հայաստանի գրողների միություն,  մինչև  ս/թ դեկտեմբերի 20-ը։ Արդյունքները կամփոփվեն 2021 թ. փետրվարին։

Գրքերը հանձնել Գրողների տուն (Բաղրամյան 3)՝ ՀԳՄ գործերի կառավարիչ Հ. Նազարյանին։ Հեռ.՝ 56-45-70։