Հրանտ Մարգարյանի ծննդյան 80-ամյակը

Մայիսի 31-ին Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը՝ ՀՀ Գրողների միության հետ համատեղ Ավետարանչական ընկերակցության դահլիճում ( հասցե՝ Մ. Բաղրամյան 18)կազմակերպել էր ՀԳՄ անդամ, գրող, դերասան, թատերական գործիչ, մանկավարժ, հրապարակախոս Հրանդ Մարգարյանի ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65 ամյակներին նվիրված միջոցառում: Հրանդ Մարգարյանը՝ ապրելով Նյու Յորքում մեծապես նպաստել է մշակութային և գրական կյանքի զարգացմանը: Նա օժանդակել է նաև կրթական օջախներում հայեցի դաստիարակությանը: Միջոցառման ընթացքում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն իր ուղերձում՝ ՀԳՄ անդամների անունից բարձր գնահատեց Հրանդ Մարգարյանի վաստակը գրական ասպարեզում և նշեց, որ վերջինս նպաստել է հայ ժամանակակից դրամատուրգիայի թարգմանմանն ու տարածմանը(անգլերեն):ՀԳՄ նախագահը՝ ինչպես բոլոր գրողների հոբելյաններին, Հրանդ Մարգարյանին նույնպես կախարդական գրիչ նվիրեց, որով նա կշարունակի ստեղծել նոր տաղանդավոր ստեղծագործություններ…