ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 2001թ.

Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին, Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985թ. «Ավանգարդ» թերթում։ Նույն թվականին նրա բանաստեղծությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայում արժանացել են հաղթողի գովասանագրի։ Աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում։ Այժմ Հանրային ռադիոյում վարում է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։ Հեղինակ է էսսեների և ակնարկների։
7 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ազատության հրապարակ (բանաստեղծություն), Եր., 2013։
2. Միայնակ շան լուսնահաչը (վիպակ), Եր., 2012։
3. Աստծո հետ խոսելու ժամանակը (բանաստեղծություններ, պոեմներ), Եր., 2012։
4. Անիծվածները (էսսեներ և ակնարկներ), Եր., 2010։
5. Լուսանցքի մարդիկ, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի։
2. 2011 թ. արժանացել է «Հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության մրցանակի։
3. 2010 թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան գրական ամենամյա մրցանակի։
4. 2008 թ. արժանացել Պարույր Սևակի անվան մրցանակի։
5. 2005 թ. արժանացել է երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Մրգավետ
հեռ. բջջ. 077 10 02 38
Էլ. փոստ՝ husikara@mail.ru