Հունիսի 8-ին բացվեց հուշաքար նվիրված Սիլվա Կապուտիկյանին և նրա որդուն քանդակագործ Արա Շիրազին

Հունիսի 8-ին բացվեց հուշաքար նվիրված Սիլվա Կապուտիկյանին և նրա որդուն քանդակագործ Արա Շիրազին
Հունիսի 8-ին Կապուտիկյան 1 հասցեում մեծ շուքով բացվեց գեղեցիկ հուշաքարը՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և նրա որդուն՝ քանդակի մեծ վարպետ Արա Շիրազին:
-Կյանքի ձայներին ականջալուր լինելը, կայնքը բազմազանությամբ զգալը և սերունդներին փոխանցելը արվեստագետի ամենամեծ հաջողությունն է,- իր խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Այդ ձայների ուղեկցությամբ և նոր սերնդի՝ 200-ից ավելի երեխաների հայացքի ներքո էլ բացվեց հուշաքարը, իսկ հետո մեր նկարիչ երեխաների համար կայացավ ՙԾԱՂԿԱՆՈՑ՚ գրքի նկարների մրցանակաբաշխությունը:
Խորին շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հուշաքարի հեղինակ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին, արվեստագետներին, բանախոսներին, մեր տաղանդաշատ երեխաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև մանկական նկարչական մրցույթի ժյուրիի անդամներ՝ ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանին և Թերլեմեզյանի անվ. դպրոցի ուսուցիչ Դավիթ Դավթյանին:
Հատուկ շնորհակալություն նաև մեր աջակիցներին՝ ԳԱԹ տնօրեն Կարո Վարդանյանին, ՙԺԱՄ՚ ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին, լրագրող Տիգրանուհի Ներսիսյանին, ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանին, ՙԵվրասիա՚ միջազգային համալսարանի պրոռեկտոր Իրինա Բաբայանին և ՙՌոլան Բիկով՚ հիմնադրամին՝ Նունե Մանուկյանի գլխավորությամբ: Նրանց գործուն մասնակցությամբ մրցույթում շահած երեխաները պարգևատրվեցին դիպլոմներով և նվերներով:

Լուսանկարները՝ ԺԱՄ ամսագրի
Արմենուհի Դեմիրճյան